National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
28.03.2022
Աշխատանքային քննարկում դեղերի շուկայում առկա խնդիրների վերաբերյալ
1 / 2

Մարտի 28-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում Հայաստանի Հանրապետությունում դեղերի շուկայում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորություններն էին:

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողներ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը, ներկայացնելով քննարկման նպատակը, նշել է, որ դեղերի շուկայում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն:

ՀՀ-ում դեղերի ներմուծմամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա խնդիրները` առանձնացնելով դեղերին զուգահեռ, ինչպես նաեւ չգրանցված դեղերի ներմուծման հետ կապված հարցերը:

Տնտեսվարողների տեղեկացմամբ` հունվարի 1-ից արգելվել է ՀՀ ներմուծել չգրանցված դեղորայք, որը, ըստ նրանց, կհանգեցնի դեղերի թանկացմանը: Նրանք առաջարկել են երկարաձգել չգրանցած դեղերի ներմուծման թույլտվությունը:

Նշենք, որ չգրանցված դեղերի ներմուծման որոշումը ՀՀ կառավարությունն ընդունել էր 2020թ. հոկտեմբերի 3-ին` Արցախյան պատերազմով պայմանավորված ռազմական դրության ժամանակ: Այնուհետեւ COVID-ի պատճառով այն երկարացվել էր մինչեւ 2021թ. դեկտեմբերը:

Տնտեսվարողների համար խնդրահարույց է «Դեղերի մասին» օրենքում դեղերի զուգահեռ ներմուծմանը վերաբերող դրույթը: Նրանց պնդմամբ` վերոնշյալ օրենքի դրույթը լիաժեք չի գործում: Ըստ նրանց` պատճառն այն է, որ ՀՀ-ում զուգահեռ ներմուծման թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ պայման է հանդիսանում ներմուծվող եւ գրանցված դեղերի միմյանց 100 տոկոսով համապատասխանելը: Մինչդեռ միջազգային պրակտիկայում դեղերի զուգահեռ ներմուծումը թույլատրվում է նաեւ այն դեպքում, երբ գրանցված եւ ներմուծվող դեղերի միջեւ առկա տարբերությունները չեն ազդում դրանց անվտանգության եւ արդյունավետության վրա:

Տնտեսվարողները բարձրաձայնել են մի շարք այլ խնդիրներ եւս, որոնց բախվում են:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը քննարկման մասնակիցներին հորդորել է առաջարկները գրավոր ներկայացնել եւ դրանք ուսումնասիրելու, հնարավոր լուծումները գտնելու պատրաստակամություն է հայտնել:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am